Posted in Մայրենիի ստուգատես

Իմ սիրած վայրը դպրոցում 🌳🏫🪑🌲

Դպրոցում իմ ամենասիրելի վայրը դա դպրոցի բակն է։ Եվ ես կասեմ ինչու։ Նա շատ հարմարավետ է։ Այնտեղ կան շատ գեղեցիկ ու կլոր նստարաններ և սեղաններ, պտղատու ծառեր, իսկ ամռանը բակում կա նար լողավազաններ։
Բակում շատ հարմար է նախաճաշել, խոտերին նստաշ նկարել կամ կարդալ և ամենակարևորը հավես խաղեր խաղալ։

Posted in Հայրենագիտություն

Արաքս գետի մասին

Արաքսը (նաև ՝ Արազ, Արաս, Երասխ), սկիզբ է առնում Բյուրակնյան բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթից (բարձրությունը՝ 2700 մ) , այն Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Գետի ընդհանուր երկարությունը 1072 կմ է, ջրհավաք ավազանը՝ 102 հզ. կմ2: Արաքսի ավազանին է պատկանում ՀՀ տարածքի մոտ 76%-ը:

Վերին հոսանքում անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանազատում է Հայաստանը՝ Թուրքիայից, Նախիջևանը՝ Իրանից, Հայաստանը՝ Իրանից, այնուհետև, Ադրբեջանը՝ Իրանից: Ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանի տարածքով:

Արաքս գետն իր հոսքի ճանապարհին մտնում է Տվարածատափի դաշտը, որտեղ ընդունում է Կարասու գետը և  դուրս է գալիս Բասենի դաշտ:  Ձախից ընդունելով Մուրց վտակը՝ Արաքսն անցնում է Կարսի սարահարթի և Հայկական Պարի միջով, որից հետո ընդունելով իր ամենախոշոր վտակը՝ Ախուրյանը, մտնում է Արարատյան դաշտ: Այստեղ Արաքս գետն ընդունում է մի շարք գետեր.  Դեղին, Կարմիր գետերը, Մեծամորը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, այնուհետև` Նախիջևանը, Մեղրին, Ողջին, Որոտանը և Հագարին: Արաքսը Կուրին է միանում Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի մոտ:

Արաքս գետի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով և նրա վրա կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ ու ջրամբարներ: Արաքսի վրա կառուցված են եղել հինգ նշանավոր կամուրջներ՝ Տափերականը, որից սկսվել է Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երվանդակերտի, Նախիջևանի և Ջուղայի կամուրջները, վերջինս, ըստ, ավանդության` կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից և ավերվել է  1605 թ-ին՝ պարսից շահ Աբբասի հրամանով:

Արաքսը համարվում է Հայոց աշխարհի «մայր գետը», գրականության մեջ հաճախ հանդիպում է նաև «Մայր Արաքս» անվանմամբ:

Posted in Անգլերեն

 Ali and the magic carpet

One very hot day Ali finds a carpet in his uncle’s shop.
‘What’s this?’

Suddenly the carpet jumps! It moves and flies off into the air.
‘Hey! What’s happening?’

A loud booming voice comes from the carpet.
‘Welcome, O master. I am a magic carpet.’

First they fly high up into the sky and then they land in a jungle. It is hot and wet and it’s raining. ‘It’s raining! Yuck!’

Then they fly to the desert. It is very, very hot and dry.
‘It is very, very hot today!’

After that they fly to the South Pole. There is lots of ice and snow. It’s freezing.
‘Brrr!’

‘Where are we now? I can’t see!’
‘In the mountains. Can you see me?’
‘It’s very foggy.’

Then they fly to a forest. It’s very windy there.
‘Oh, it’s windy in the forest!’

Then they fly to an island in the sea. There is thunder and lightning.
‘Aaagh! Let’s go home!’
‘What a storm!’

Finally they fly back home. The carpet lands in the shop and Ali gets off.
‘Wow! What an adventure!’

Անծանոթ բառեր

carpet-գորգ
Suddenly-հանկարծ
move- շարժվել
air-օդ
loud-բարձր
What’s happening?-ին՞չ է պատահել
magic-կախարդական
high-բարձր
land in a jungle-վայրէջք կատարել ջունգլիներում
wet-խոնավ
desert-անապատ
dry-չոր
South Pole-Հարավային բևեռ
It’s freezing-ցուրտ է, սառնամանիք է
mountains-սարեր
foggy-մառախլապատ
Forest-անտառ
windy-քամոտ
island -կղզի
thunder-որոտ, ամպրոպ
lightning-կայծակ
storm-փոթորիկ
adventure-արկած

Հիշեք՝

sun-արև                    sunny-արևոտ
rain-անձրև               rainy-անձրևոտ
wind- քամի              windy-քամոտ
cloud-ամպ              cloudy-ամպամած
snow-ձյուն              snowy-ձնոտ
fog-մառախուղ      foggy-մառախլապատ

Սովորիր եղանակի հետ կապված բառերը՝ քեզ կօգնի սա՝ Weather flashcards

Posted in Բնագիտություն

Նյութերի բազմազանությունը

Աշխարհում հայտնի են մի քանի միլիոն տեսակի նյութեր: Դրանց մեծ մասը գոյություն ունեն բնության մեջ: Կան շատ նյութեր, որոնք ստեղծված են մարդկանց կողմից՝ արհեստական ճանապարհով ինչպես, օրինակ, պլաստմասսաները, որոնցից պատրաստվում են կենցաղային բազմաթիվ առարկաներ՝ աթոռ, սեղան և այլն:

Թվարկիր ձեր տանը եղած՝ պլաստմասսայից պատրաստված կենցաղային իրեր:

Այժմ ծանոթանանք մի քանի նյութերի հետ, որոնք գտնվում են մեր խոհանոցում: Ահա սեղանին դրված է աղամանը, որը լցված է կերակրի աղով: Այս նյութը սպիտակ մանրագույն բյուրեղանման հատիկների է նման: Սակայն, դու արդեն գիտես, որ Երկրի ընդերքում այն հանդիպում Է քարի տեսքով: Մարդու համար կերակրի աղի կարևորագույն հատկությունը նրա աղի համն է, որի շնորհիվ ուտելիքները յուրահատուկ համ են ստանում:

Բնության մեջ կերակրի աղից բացի տարածված են աղերի տարբեր տեսակներ: Դրանցից մի քանիսը մարդու կողմից արդյունահանվում և օգտագործվում Է որպես տարբեր նյութերի արտադրության հումք, ինչպես նաև՝ բույսերի աճին նպաստող պարարտանյութ:

Շաքարը ևս մեր խոհանոցներում գտնվող նյութերից է: Շաքա­րավազը արտաքին տեսքով շատ նման է կերակրի աղին, և դրանք հեշտությամբ կարելի է շփոթել, սակայն անհնար է շփոթել դրանց համը: Մարդու կողմից օգտագործվող շաքարը ստանում են շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից: Մրգերում և կաթի մեջ կա համապատասխանաբար մրգային և կաթնային շաքար:

Գյլուկոզան նույնպես շաքարի տարատեսակ է: Այն շատ է հանդի­պում բույսերի տարբեր մասերում: Հատկապես գյլուկոզայով հարուստ են խաղողի հատիկները: Իզուր չէ, որ գլյուկոզան հաճախ անվանում են խաղողի շաքար:

Խոհանոցում կա նաև սպիտակ փոշու նման մի նյութ, որն անվանում ենք օսլա: Դա մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերից է: Օսլա են պարունակում բուսական ծագման շատ մթերքներ:

Գիտե՞ս, որ բավականին հեշտ է որոշել, թե որ մթերքն է օսլա պարունակում: Եթե յոդի լուծույթի մի կաթիլ կաթեցնենք այն մթերքի վրա, որը օսլա է պարունակում, ապա յոդը դառնում է կապտամա­նուշակագույն: Նման ձևով կարելի է շատ արագ պւսրզել, որ, օրինակ, հացը, կարտոֆիլը օսլա են պարունակում:

Խոհանոցում օգտագործվող նյութերից են թթուները: Քեզ ծանոթ է կիտրոնի թթու համը: Այդպիսի համ կիտրոնին հաղորդում է նրա մեջ եղած կիտրոնաթթուն: Երբ կաթը թթվում է, առաջանում է կաթնաթթու:Չնայած շատ նյութերի մեջ թթուների պարունակությունը կարելի է ճշտել նրանց համից, սակայն կան թթուներ, որոնք վտանգավոր են և „ւսրող են վնասել մեր մաշկը, քայքայել փայտյա իրերը, հագուստը: Խոհանոցում հանդիպող վտանգավոր թթուներից է քացախաթթուն, որը կենցաղում քացախ են անվանում: Հիշի’ր, որ չի կարելի ձեռք տալ այն տարային, որը լցված է քացախաթթվով: Քացախաթթուն մեծերը օգտագործում են քիչ քանակությամբ, հաճախ ջրով բացելուց հետո:

Մեր շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով, հատկապես քաղաքներում, թթուները սկսել են առաջանալ երկնքում և հաճախ անձրևների ժամանակ ջրի կաթիլների հետ թափվում են երկրի մա­կերևույթին: Այդպիսի անձրևները կոչվում են թթվային անձրևներ: Թթվային անձրևներից տուժում են կենդանի օրգանիզմները, քայ­քայվում են շինությունները, պատմական հուշարձանները և այլն:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ արհեստական նյութեր գիտես։
  • Բնության մեջ որտեղ են հանդիպում կերակրի աղն ու շաքարը։
  • Ինչ է օսլան: Ինչպես կարելի է սնդամթերքի մեջ հաստատել օսլայի առկայությունը։
  • Ինչպիսի թթուներ են հանդիպում բնության մեջ:
  • Ինչով են վտանգավոր թթվային անձրևները:
Posted in Մայրենի

Հորինել երկխոսություն

– Բարև Լիդիա, ո՞նց ես։ Կարող եմ մի քանի հարց տալ։
– Բարև, այո, ԵՎա։
-Դու ի՞նչ երգ ես երգում քո երգի պարապունքի ժամանակ։
-Ես երգում եմ ֆրանսերեն, անգլերեն և հայերեն։

-Ի՞նչ լեզվով ես երգում քո երգի պարապունքի ժամանակ։
-Ես շատ եմ երգում հայերեն, հազվադեպ անգլերեն և ֆրանսերեն։

-Ի՞նչ է քո երգի դասատուի անունը։
-Իմ երգի դասատուի անունը ընկեր Արթուր է։

-Որտե՞ղ ես սովորում։
-Ես սովորում եմ Էրեբունի մոլի մոտ։

-Իսկ ի՞նչ ընկեր կամ ընկերուհի ունես այնտեղ։
-Ես ունեմ մեկ ընկերուհի Նար և ինձ հետ շփվողներ։

-Դու ի՞նչ երգ ես ձայնագրվել։
-Ես ձայնագրվել եմ Ապրել խաղաղ երգը

-Քեզ ամենաշատը, ո՞ր երգն է դուր եկել։
-Ինձ դուր է եկել Գարուն է գալիս, Երևան իմ տուն, և Մանուկների մոլորակը։

-Դու ո՞ր երգն ես դժվարությամբ սովորել։
-Ես երգ չունեմ, որ դժվարությամբ սովորեցի։

-Դու կարո՞ղ ես երգել դուետ։
-Այո, ես կարող եմ երգել դուետ։

Posted in Անգլերեն

My birthday party

I woke up in the morning and saw white and pink balloons on the floor in my room and my mom and sister were standing in front of me.
They sing to me.
Happy birthday to you!
Happy birthday to you!
Happy birthday, dear Yeva!
Happy birthday to you!
Then I went to the living room and I saw presents next to sofa. And I opened them one by one and I found very nice gifts. We went to the playground and there are special VR glasses with which we play fighting game. My friends and I are divided into two groups. One group is blue and the other is red. My team was blue, my brother Daniel, Christina, Arthur, Mark and I. We played twice, then we went to a special room where we eat pizza and cake. My cake was pink and with butterfly. We ate that cake and we went home. I came home, where my grandfather, grandmother, Daniel, uncle and Shushan were there, I was very happy and they gave me very good gifts.

That was all about my birthday.

Posted in Մաթեմատիկա

Թեստ

Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1․Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
1) 6054
2) 6504
3) 6405
4) 6045
2․Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
1) 11560
2) 697
3) 663
4) 40
3․Քանի՞ տասնյակ կա 826 թվի մեջ:

12341) 82) 23) 264) 82

4․Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 5*8, 538, *35:
1) 4
2) 6
3) 7
4) 8
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ *1գ:

12341)3 2)4 3)5 4) 6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով:

12341)312 2)36 3)84 4)212

7. Քառակուսու պարագիծը 144 սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

1) 36 սմ
2) 72 սմ
3) 288 սմ
4) 576 սմ

8. Ո՞ր դատողությունն է սխալ:

12341) Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է:2) Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է:3) 320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից:4) 399 թիվը փոքր է 401-ից:

9. Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
1) 3մ
2) 5մ
3) 12մ
4) 75մ

10. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
Պատ.`. 9899

11. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

45 : 9 + 85= 90

12. Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
1. 357:7=51
2. 200-51=149
3. 149×15=2235
4. 5×6=30
5. 12480:30=416
6. 1235-416=1819
Պատ. 1819

13.Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 218, 318, 518, 818, 2118:

Պատ.2118

14. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

1․ 22000 – 40 = 21960Պատ.`21960

15. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

1. 72 x 3 = 216
2. 456 – 216 = 240
3. 240 : 3 = 80
Պատ.`80
Posted in Մայրենի

Հարցազրույց

Լիդիայի հետ

1․ Բարեև Լիդիա, ոնց՞ ես։ Բարև Եվա ես լավ եմ։
2․ Ինչ՞ ես սիրում մրգերից։ Ես սիրում եմ խնձոր։
3․ Ինչ՞ ես սիրում բանջարեղենից։ Ես սիրում եմ գազար։
4․ Ինչ՞ հատապտուղ ես սիրում։ Ես սիրում եմ ձմերուկ։
5․ Ինչ՞ ճամբորտությում ես սիրում։ Ես սիրում եմ արատես։
6․ Ինչ՞ կենդանի ես սիրում։ Ես սիրում եմ կատու, շուն և նապաստակ։
7․ Ինչ՞ վայր ես սիրում։ Սիրում եմ անտառում գետի մոտ պիկնիկ անել։
8․ Ինչ՞ ճամբար ես սիրու։ Սիրում եմ մեր ճամբարը ընկեր սմբատի հետ։
9․ Ինչ՞ինչ դասես սիրում։ Սիրում եմ մաթեմատիկա և բնագիտություն։