Posted in Հայրենագիտություն

Տիգրան Մեծ

368px-Coin_of_Tigranes_II_the_Great,_Antioch_mintՄ.թ.ա. 95-55թթ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Posted in Մայրենի

Աշխատանաք 4․

Աշուն է, Վարդան պապը Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու տանձենու դեղձենու ճյուղերը ճկվել էին բերքի ծանրությունից ։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարդ թռչկոտում էին այգում, նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ:

  1. Տեքստից դուրս գրիր հատուկ անունները։
    Վարդան, Սարգիսն, Արևիկ։
  2. Տեքստից դուրս գրիր անձ ցույց տվող բառերը։
    Վարդան, պապ, Սարգիսն, Արևիկ։
  3. Տեքստից դուրս գրիր եզակի և հոգնակի թվով 3-ական գոյական։
    Եզակի – խնձորենու, տանձենու, դեղձենու,
    Հոգնակի – պատերի, ճյուղերը, բարիքներից
  4. Բառերը տեղադրիր նախադասության մեջ։

Պապիկի ( այգի) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։
Պապի այգում աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուր) սառը ջուր խմեց։
Պապիկը աղբյուրից սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներ): 
Պապիկը անչափ սիրում է իր թոռնիկներին: 

Posted in Մայրենի

Չալանկը

Ստեփան Զորյան

Առաջին մաս

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…
Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…
Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։
Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…
Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։
Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։
— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։
Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։
Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Երկրորդ մաս

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։
Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։
Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.
— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…
Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։
— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։
Բայց մայրս չթողեց դուռը բանալ։
— Կատաղած շուն կլինի, աման… Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։
— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։
— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։
— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…
Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։
— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…
Ու նորից բարկացավ.
— Դե, կորի՛, անպետք։
Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։
— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։
Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:
Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։
Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.
— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։
Շունը կլանչելով հեռացավ։
Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։
— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։
Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։
Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։
— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։
— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։
— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…
Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:
— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։
Ասաց ու ինքն էլ վեր կացավ։
Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։
Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։
Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։
Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։
Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…
Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։
Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։
«Երևի գոմի մոտ է», մտածեցի։
Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։
Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։
Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։
Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։
— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։
Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։
Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։
Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։
Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։
Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…
Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…
Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։
— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։
Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։
Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։
Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։
— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր Չալանկին:
  2. Բնութագրի՛ր Չալանկին:
  3. Ինչպիսի՞ շուն էր Չալանկը: Հիմնավորի՛ր կարծիքդ՝ մեջբերում անելով պատմվածքից:
  4. Չալանկի ո՞ր արարքից հետո էին նրան ավելի շատ սիրում: Համառոտ պատմի՛ր այդ հատվածը:
Posted in Ռուսերեն

Проверочная работа

1.Подбери какие слова являются антонимами
громкий мелкий верхний холодны толстый чёрный горячий жёсткий белый нижний мягкий щедрый хороший лёгкий первый дешёвый тяжёлый плохой дорогой последний глубокий тонкий скупой тихий

громкий – тихий
мелкий – глубокий
холодны – горячий
чёрный – белый
толстый – тонкий
верхний – нижний
жёсткий – мягкий
щедрый – скупой
хороший – плохой
лёгкий – тяжёлый
первый – последний
дешёвый – дорогой

2. К данным словам подбери синонимы.
писатель – поэт
беда – трагедия
врун – лжец
работа – дело
забава – развлечения
ребята – друзья
товарищ – родной
симпатичный – красивий
проказник – шалунж

3.Выберите слово, наиболее точно передающее мысль предложения.
Я шёл по лесной дорожке. Под моими ногами тихо (шумели, шелестели,
хрустели, трещали, шуршали
) опавшие листья.
Глубокая осень. Я иду по лесной тропинке. Вдруг за деревьями, за
кустарниками (мелькнула, промелькнула, показалась, померещилась,
пролетела, пронеслась, проплыла, пробежала, замаячила, почудилась
) неясная
тень какого-то животного. «Волки!» холодком ударила тревога в сердце.

Posted in Հայրենագիտություն

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշես արքա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

արտաշեսյաններ

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

արտաշեսյաններ

Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:

Posted in Մայրենի

Արդեն իջնում է եղյամը սարին…

Համո Սահյան

Արդեն իջնում է եղյամը սարին,
Ցուրտ քամին արդեն քաղաք է մտնում,
Բայց համառում է մի տերև ծառին…
Արդյոք դրա մեջ նա ինչ է գտնում:
Երևի գիտի, որ կընկնի դողով,
Մամուռ – կդառնա մամռած մի քարի…
Եվ ուզում է, որ թեկուզ մի օրով
Իրենով աշնան կյանքը երկարի:

Առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը բացատրել։
    մամռած – Մամուռով ծածկված՝ պատված
    Մամուռ – Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս
    համառում – Համառելը
    եղյամ – ցող

  2. Դուրս գրել առարկա ցույց տվող բառերը ( գոյականները):
    Իր – Տերև, ծառ, սար, քամի, քաղաք, քար

  3. Պատմել բանաստեղծությունը ( գրավոր): 
    Արդեն օրերը ցրտում են։ Բայց մի տերև չի պոկվել, նա չի պոկվել որովհետև նա ուզում էր, որ աշունը մի օր էլ մնար, որ աշունը երկար լինի։

  4. Նկարել բանաստեղծությունը։
  5. Վերնագիր մտածել բանաստեղծության համար։
    “Վերջին տերև”

  6. Անգիր սովորել։

Posted in Ռուսերեն

Синонимы

Синонимы – это слова, которые произносятся и пишутся по-разному, но имеют одинаковое или близкое значение. Группа синонимов – это несколько слов, близких по значению. 

Подбери слова-синонимы
автомобиль – машина
азбука – букварь
бежать – убегать
благодарю – спасиба
быстро – мгновенно
учтивый – вежливый
вражеский – недружеский
солдат – воин
смелый – храбрый

2.Подбери синонимы к слову крохотный и вставь их в текст.

Котенок
У нас во дворе я увидел крохотного котенка. Он был такой малинки что ещё плохо
ходил. Его малюсенькийе лапки заплетались, крошечный глазки смотрели жалобно

3.Попробуй найдите «лишнее» слово в синонимическом ряду.

-Всадник, наездник, человек, верховой, ездок, конный.
-Красный, багряный, фиолетовый, алый, огненный.
-Томительный, утомительный, томный, пятитомный.
-Собака, Бобик, животное, Барбос

Posted in Անգլերեն

Why Brother Rabbit and Brother Fox are not friends 

1 part

One day Brother Rabbit and Brother Fox, Brother Bear, and other many animals want to plant corn. They work hard but Brother Rabbit doesn’t like to work. He says, “Oh, oh, I am not well. I can’t work.

He jumps. runs and plays. It’s fun. Suddenly he sees a well. The well has got two buckets. When one bucket goes down, the other bucket goes up. But Brother Rabbit doesn’t know about it. He jumps into the bucket, and the bucket goes up.

Now, Brother Rabbit is in the well. He doesn’t know what to do.

Անծանոթ բառեր

other many animals – ուրիշ շատ կենդանիներ
plant corn հացահատիկ ցանել
work hard-շատ աշխատել
Suddenly -հանկարծ
bucket- դույլ
go down- ներքև իջնել
go up-բարձրանալ վերև
well-լավ նաև՝ well -ջրհո

Հետևյալ բառերով կազմեք նախադասություններ՝ work hard, bucket, many animals

I don’t like work hard, but I must work hard to be success.
When the fruits are ripe, we collect them in a bucket.
In the ZOO there are many animals.

Posted in Անգլերեն

Christmas songs

images

Deck The Halls

Deck the halls with boughs of holly
Fa-la-la-la-la, la-la-la-la
‘Tis the season to be jolly
Fa-la-la-la-la, la-la-la-la
Don we now our gay apparel
Fa-la-la, la-la-la, la-la-la
Troll the ancient Yule-tide carol
Fa-la-la-la-la, la-la-la-la

Անծանոթ բառեր

Deck-զարդարել
hall-սրահ
boughs-ճյուղ
jolly-ուրախ
gay apparel- ուրախ
apparel- հագուստ
Troll- առանց ընդհատումի երգել

Santa Claus is coming to town

1

You better watch out
You better not cry
You better not pout
I’m telling you why Santa

Բոլորը

Santa Claus is coming to town

2

He’s making a list
He’s checking it twice
He’s going to find out
Who’s naughty and nice,

Բոլորը

Santa Claus is coming to town

3
He sees you when you’re sleeping
He knows when you’re awake
He knows when you’ve been bad or good
So be good for goodness sake

4
You better watch out
You better not cry
You better not pout
I’m telling you why

Բոլորը

Santa Claus is coming to town
Անծանոթ բառեր

pout-քիթը կախել, վիրավորվել
checking twice- ստուգել երկու անգամ
find out-պարզել
naughty- չարաճճի
goodness sake- Աստծու սիրույն

We wish you a Merry Christmas

We wish you a merry Christmas, We wish you a merry Christmas,
We wish you a merry Christmas and  a Happy New Year
Good tidings to you wherever you are
Good tidings for Christmas and a Happy New Year.

Անծանոթ բառեր

wish-մաղթել, ցանկանալ
tidings- լուրեր
wherever-որտեղ էլ որ լինի

Silent night, holy night

Silent night, holy night
All is calm, all is bright
Round yon virgin mother and child
Holy infant so tender and mild
Sleep in heavenly peace.

Անծանոթ բառեր

Silent-լուռ, հանգիստ
night- գիշեր
holy-սուրբ
calm-հանգիստ
bright-պայծառ
Round-շուրջը
virgin-անարատ
infant-մանուկ
tender and mild- ոնւրբ և մեղմ
heavenly peace-երկնային խաղաղություն

Jingle bells

Dashing through the snow
In a one-horse open sleigh
O’er the fields we go
Laughing all the way
Bells on bobtails ring
Making spirits bright
What fun it is to ride and sing
A sleighing song tonight

Jingle bells, jingle bells
Jingle all the way
Oh, what fun it is to ride
In a one-horse open sleigh, hey
Jingle bells, jingle bells
Jingle all the way
Oh, what fun it is to ride
In a one-horse open sleigh

Posted in Մայրենի

Թուխիկը

  1. Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:

նշանավոր – հայտնի
աղվամազ – Նուրբ ու փափուկ մազ
թառել – Թառի վրա նստել՝ տեղավորվել
ծերպ – Ճեղք
թախանձել – Սաստիկ խնդրել
զառամել – Շատ ծերանալ
կիսանդրի – կիսարձան
հնամենի – Վաղուցվանից գոյություն ուեցող

  1. Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
    Բոլորը խոսում էին Թուխիկի մասին։
  1. Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում Թուխիկի հավատարմությունը։
    Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:—  Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին: Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:
  1. Նկարագրիր Թուխիկին:
    Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով  կապվել է տիրոջ հետ:
  1. Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
    Իմ կրծիքով իրական է։
  1. Նշիր քեզ դուր եկած հատվածը։
    Իմ համար սաղ պատմություն է դուր գալիս։

    7. Պատմվածքը համառոտ պատմել։

    Երևան քաղաքում ապրում էր մի նշանավոր բժիշկ։ Նա սիրում է զբաղվել որսորդությամբ։ Մի անգամ որսի ժամանակ բժիշկը ագռավի մի ձագ գտավը։ Նա ագռավի ձագին տարավ տուն և ընտելացրեց։ Ագռավի ձագը մեծացավ, և փետուրնեը դարձավ թուխ։ Բժիշկը անվանեց նրան Թուխիկ։ Բժիշկը ու Թուխիկը միասին որսի էին գնում։ Կտուցի օգնությամբ Թուխիկը բժշկին ցույց է տալիս որսի տեղը։ Թուխիկը ու բժիշկը սիրում էին ճաշել։ Նրանք լավ բարեկամներ էին։ Քաղաքում բոլորը գիտեին բժշկի ու Թուխիկի պատմությունը։ Տարիներ հետո բժիշկը ծերացավ ու մահացավ։ Երբ բոլորը թաղումից հետո հեռացան, Թուխիկը մնաց իր տիրոջ մոտ։