Posted in Մայրենի

Ա. Խնկոյան` «Վատ ընկերը»

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:
Էնտեղ մեկն էլ


Մի պառավ գել
Ասավ. – Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես, չի եկել:
Ցավը թողած`
Արքան գոռաց,
Թե` հա թռեք,
Էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,
— Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ,
Հա էնտեղ,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ


1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
չլսող, անհնազանդ:Requests coming from your computer are too often, to continue please insert the captcha.ժողով,դատարան,չարախոս։

2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:
որ ով հետ և նա խորամանկ էր և նա արթառ չեր։

3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:
նա շատ բարի էր և առթառ էր։

4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:տնային
Միավանկ-

երկվանկ-
5. Տրված բառերի հականիշները գրի՛ր.տնային

Վախկոտ —
Մեղավոր —

Հիվանդ —

Ուժեղ –

Պառավ –


6. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել
Հիվանդ –
Դող –
Նախաճաշ –

Քրտինք –

Հագուստ –

Posted in Մայրենի

Ճպուռն ու մրջյունը

Ա. Խնկոյան

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեց
ի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
պայծառ
լուռումունջ
քաղցած
բուրավետ
մշտապես
օ
թյակ
2. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
3. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
4. Ինչպիսի՞ն  էր  մրջյունը։
5. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։
6. Արդարացրո՛ւ մրջյունին:
7. Մեղադրի՛ր մրջյունին:
8. Արդարացրո՛ւ ճպուռին:
9. Մեղադրի՛ր ճպուռին:
10. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:
11. Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ  տո՛ւր նրան:
Posted in Մայրենի

Ա. Խնկոյան` Փեսացու մուկը

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։

Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութ
անն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

Հարցեր և առաջադրանքներ

2․  Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ , փորձի՛ր դու հորինել:
2․ Էրիկ

3․ Թվարկի՛ր ստեղծագործության բոլոր հերոսներին:
3․ Արեգակը, ամպ, քամի, գոմեշ, գութան, արմատ, Մկնուհու

4. Թվարկի՛ր հերոսներին ըստգործողությունների հաջորդականության:
4․ Արեգակը, ամպ, քամի, գոմեշ, գութան, արմատ, Մկնուհու

5. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն էՓորձի՛ր այդ հզորի մասին պատմել:
5․ Իմ կառծիքով ամենահզորը դա մարդն է։ Նա բոլորին կարող է հղթել։

6. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:
6․ Թող գնա մատանի գնի և ծաղիկներ։

Posted in Ես և շրջակա աշխարհը

Բնական աղետներ

Ջրհեղեղ

Ջրհեղեղները կարող են առաջանալ.
– երկարատեւ առատ տեղումներից.
– սառցադաշտերի եւ ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ եւ կենտրոնացված ջրի հոսքից.
– ջրամբարների փլուզումներից.
– հիդրոկայանների պատնեշների ճեղքումից.
– ծովային փոթորիկներից.
– ցունամիներից.
– երկրի մակերեւույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Ի՞նչ անել մինչեւ ջրհեղեղը
– Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց:
– Պատրաստեք ավազով լցված պարկեր:
– Մաքրեք կոյուղին:
– Պահեստավորեք խմելու ջրի եւ սննդի պաշար (մի քանի օրվա համար):
– Հետեւեք ջրաօդերեւութաբանական ազդարարման նշաններին:
– Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:
– Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն եւ այլն):
– Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
– Թունավոր եւ վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
– Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
– Հետեւեք տարահանման եւ ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը եւ կառավարման մարմինների ցուցումներին:
– Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը եւ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
– Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ եւ այլն):
– Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
– Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք եւ այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
– Մինչեւ կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
– Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
– Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
– Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
– Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ եւ օգտվեք ձեռնափայտից:
– Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո
Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը`
– հիմքի ամբողջությունը.
– պատերի, պատուհանների եւ հատակի վիճակը.
– հաղորդակցության համակարգը.
– թունավոր օձերի հնարավոր առկայությունը.
– ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով.
– խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.
– մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը.
– նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը.
– հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին.
– վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում.
– առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:

Սողանքներ

Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետեւանք: Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր:
Սողանքը լեռնային ապարների սահող տեղաշարժն է լանջով, ծանրության ուժի ազդեցության տակ:
Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ սողանքը լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժն է (սահքը), որը կատարվում է (կատարվել է) ծանրության ուժի, ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների (օրինակ` պայթյունների) եւ այլ ուժերի ազդեցությունից:

Ընդհանուր առմամբ սողանքը երկրաբանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին: Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում: Սողանքների առաջացման պատճառներն են` ջրով հագենալու հետեւանքով հողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների ու մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի առկայությունը, երկրաշարժից եւ ուժեղ պայթյուններից առաջացած ցնցումները:

Սողանքների սպառնալիքի նախանշանները
– տան դռներն ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են
– տան պատերի ծեփերի վրա ի հայտ են գալիս նորանոր ճեղքեր
– հողի մակերեւույթին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք աստիճանաբար լայնանում են
– լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է
– հայտնվում են ստորգետնյա ջրերի նոր ելքեր
– ցանկապատերն ու ծառերը սկսում են ՙտեղաշարժվել՚
– հողամասում առաջանում են փոսեր
Ինչ անել իրական վտանգի դեպքում
– անհրաժեշտ պաշտոնական միջոցառումներ կազմակերպելու համար դիմել տեղական գործադիր մարմիններին
– նախատեսել մթերքի, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահուստներ
– չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները եւ տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները
– թույլ չտալ սողանքային վտանգի ուժեղացմանը նպաստող գործողություններ:

Կայծակ

Երկնային հրից լուսավորչի կանթեղի վառվելու պատմությունը բնավ էլ առասպել չի թվա, եթե այն բացատրենք սովորական կայծակի միջոցով:

Որոշ աթեիստներ հենց այդպես էլ վարվում են: Նման վարկածին դեմ չեն նաեւ որոշ թեիստներ, այն վերապահումով միայն, որ հրաշագործ կայծակը Բարձրյալի ուղարկած նշանն է:

Կայծակի հարվածից մարդու վրա առաջանում է կապույտ գույնի ծառի նման մի պատկեր: Եվ ինչքան էլ դա բացատրվի ենթամաշկային անոթների կաթվածով, միեւնույն է, շատ գայթակղիչ է սա՜ էլ դիտել որպես ի վերուստ հղում:

Մինչ կայծակին գիտական բացատրություն գտնելն, իհարկե, դժվար էր այն չվերագրել գերբնական ուժերին: Եվ ինչպես մյուս աղետ-արհավիրքները` կայծակն էլ է ընկալվել որպես Աստծո պատիժ կամ, առնվազն, նախազգուշացում, ու միայն չնչին բացառություններով, ինչպես Լուսավորչի կանթեղի դեպքում, որպես երկնային պարգեւ:
Իսկ մենք փորձենք կայծակին մոտենալ գիտական տեսանկյունից:

Կայծակը էլեկտրական լիցքերի պարպումն է, որը տեղի է ունենում տարանշան լիցքով ամպերի, կամ ամպի եւ երկրի մակերեւույթի միջեւ: Բնության մեջ առանձնանում է կայծակի երեք տիպ` գծային, ոչ գծային եւ գնդաձեւ:

Ամենատարածվածը գծայինն է, որն ուղղված է լինում ամպերից դեպի երկիր կամ հակառակը: Ի դեպ, ավելի վտանգավոր են երկրի մակերեսից դեպի երկինք ուղղված կայծակները, որոնք դիտվում են լեռնագագաթներին:

Խիստ վտանգավոր է հատկապես գնդաձեւ կայծակը: Այն իրենից ներկայացնում է գնդի կամ տանձի նման մի զանգված, որի տրամագիծը կարող է հասնել մի քանի մետրի: Հանդիպում է լեռնային բարձրադիր վայրերում` գծային կայծակից հետո: Ի տարբերություն մյուսների, որ տեւում են կես վայրկյանից էլ կարճ, գնդաձեւ կայծակները երկար կյանք ունեն` մեկ վայրկյանից մինչեւ մի քանի րոպե, բացի այս` սրանք տարածության մեջ շարժվում են բոլոր ուղղություններով:

Կայծակի վտանգավորությունը հասկանալու համար բերենք միայն մեկ բնութագրող մեծություն: Չափումները ցույց են տվել, որ կայծակի հոսանքի ուժը տատանվում է 20 հազարից մինչեւ 200 հազար ամպերի միջեւ, իսկ լարվածությունը բարձր է 50 միլիոն վոլտից:

Աշխարհում մեկ վայրկյանում տեղի է ունենում կածակի 100 պարպում: Մեկ ամպրոպի ժամանակ կարող է տեղի ունենալ 600-ից ավելի կայծակ:
Հայաստանում ամպրոպային երեւույթները թափ են առնում ապրիլին, երբ ամպրոպային օրերի թիվը կազմում է 3-6 օր: Մայիս-հունիս ամիսներին այն դառնում է 7-18, հետո` սկսում է նվազել, եւ հոկտեմբերին հասնում 1-3 օրվա:

Կայծակները հիմնական պատճառն են անտառային հրդեհների, նաեւ վտանգավոր են մարդկանց համար` հատկապես լեռնային եւ ջրային տարածքներում:
Աշխարհում տարեկան կայծակին զոհ է գնում 20 մարդ:

Ինչպես վարվել կայծակի ժամանակ

Եթե գտնվում եք բաց տարածքում` հարկավոր է շտապ գտնել հողակցված ապաստան: Այդպիսին կարող է ծառայել քարանձավը, սակայն չի կարելի կանգնել մուտքի մոտ: Անտառը նույնպես ապահով ծածկ է, սակայն չի օգնում մենավոր ծառը: Իսկ եթե պատսպարվելու ոչ մի հնար չկա` հարկավոր է նստել տեղանքի ամենացածր կետում: Հարկավոր է հեռու մնալ գետերից ու լճերից, չի կարելի լողալ կամ մնալ նավակում: Չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ:

Տանը եղած ժամանակ հարկավոր է փակել դռներն ու լուսամուտները, անջատել էլեկտրասարքավորումները, չօգտվել ջրի ծորակներից:

Կայծակներից պաշտպանվելու լավագույն միջոցը շանթարգելն է, որ տեղադրվում է շենքերի տանիքներից բարձր: Այն իր վրա է վերցնում կայծակի հիմնական հարվածը: Շանթարգելները հողակցված են լինում եւ ունենում են 10 օհմ սեփական դիմադրություն: Անտենաները նույնպես հարկավոր է անպայման հողակցել:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայծակնահար մարդու մեջ տեղի է ունենում մկանների կծկում, մասնավորապես` ստոծանու եւ սրտամկանի, ինչն էլ հարուցում է շնչառության եւ սրտամկանի կանգ: Ուղեղի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն արտահայտվում է գիտակցության կորստով:

Կայծակի հպման տեղում մարմնի վրա առաջանում է երրորդ կարգի այրվածք: Էլեկտրական հոսանքի ազդեցությունը ուժեղանում է թաց կոշիկների եւ շորերի պատճառով, որոնք էլեկտրականության բարձր հաղորդիչ են: Կայծակի հարվածից մարդը հաճախ հայտնվում է կլինիկական մահվան վիճակում, ուստի անհրաժեշտ է անհապաղ սկսել տուժածի վերակենդանացումը: Եթե արհեստական շնչառությունը ուշքի է բերում նրան, հարկավոր է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (ալկոհոլը եւ սուրճն արգելվում է): Այրվածքները պետք է մշակել ինչպես սովորական ջերմային այրվածքների դեպքում: Շանթահարին անհրաժեշտ է մերկացնել, գլուխը ողողել սառը ջրով, մարմինը փաթաթել թաց եւ սառը սավանով, անհրաժեշտության դեպքում կիրառել արհեստական շնչառություն, հնարավորության դեպքում` արագ բժիշկ կանչել:

Ինչ վերաբերում է տուժածին հողով ծածկելու հին հեքիմական մեթոդին, այն անիմաստ է եւ վնասակար` ժամանակի ավելորդ կորստի պատճառով:

Posted in Մայրենի

Ագռավն ու աղվեսը. Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։


Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:


2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

5. Առակը համառոտ պատմի՛ր եւ նկարի՛ր:

Մի անգամ ագռավ մի մեծ պանիր գտավ։ Ու գնում է ծառի մոտ։ Օ՜, ինչ մեծ պանիր է։ Մին էլ աղվնեսն եկավ։ Պանրի հոտը առավ ու թուլացավ։ Ու գնաց պանիրը վերցնելու։

Posted in Մաթեմատիկա

Ագռավն ու աղվեսը. Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։


Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

Հարցեր եւ առաջադրանքներ


1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
կուռն – թեվ, ճուռը – ոտք, Շողոքորթն-կաղծավոր։

2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

5. Առակը համառոտ պատմի՛ր եւ նկարի՛ր: