Posted in Մաթեմատիկա

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Դասարանական առաջադրանքներ

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։
10 x 7 + 4 = 74

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։
21 x 5 + 11 = 116

3․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։
500 : 30 = 16 թերի քանորդ ( 20 մնացորդ )

4․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։
153 ։ 5 = 30 թերի քանորդ ( 3 մնացորդ )

5․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։ 4

6․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ 10

7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
12

Տնային առաջադրանքներ

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։
17 x 2 + 5 = 39

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։
101 x 7 + 2 = 709

3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։
53 x 3 + 25 = 184

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:
165 : 24 = 6 թերի քանորդ ( 7 մնացորդ )

5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:
38 ։ 5 = 7 թերի քանորդ ( 3 մնացորդ )

6․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։ 18

7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
22

Posted in Մայրենի

Թեստ 2․

Կարդա´ տեքստը, լրացրու՛ բաց թողնված տառերը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

1․Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
Զեբրերը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.

  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

3.Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը: Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

5.Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

6. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։
Նուրբ, սև ու սպիտակ

7.Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորըՃիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

8.Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
Հսկա – թզուկ
Դժվար – հեշտ

9.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
Զեբրեր, ձագեր

10. Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:

11. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

12.Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:
Posted in Հայրենագիտություն

Ինքնաստուգում Հայրենագիտությունից

1. Թվարկի’ր հայկական թագավորությունները:
Վանի, Կիլիկյա, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիներ, Ռուբինյաններ և Հեթումյաններ։

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։ Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Առաջին Հայկական թագավորությունը Վանն է։ Ինձ վանի հայտնի արքա է, Մենուա Ա, Արգիշտի։

Մենուա Առաջինը ստեղծել է 72կմ երկարությամբ ջրանցք, որը տանում է Վան։
Արգիշտին կառուցել է էրէշեբունի բեռդաքաղաքը։

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին:
Արտաշեսյան արքայատոհմի ինձ հայտնի է Տգրան Մեծ և Արտաշես Ա։
Արտաշեսը կառուցել է Արտաշատ քաղաքը։
Տիգրան Մեծը կառուցել է 4 Տիգրանակերտ քաղաքը։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Տիգրան Մեծի օրոք Հայաստանը դարձել է ծովից ծով։

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
Գրիքոր Լուսավորիչը պատմեց Հայաստանին ամբողջ ժողովուրդին և դրանից հետո դարցավ Հայկական կրոն։ 301 թ․

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։
Տրդատ Գ օրոք Գրիքոր լուսավորիչի միջոցով։

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Գառնատաճարը

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։
405 թվականին Մեսրոպ Մաշտոցը

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Տրդատ Ա
Տրդատ Գ

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։ Ինչպե՞ս առաջին Բագրատունյաց արքան թագ ստացավ ։
Աշոտ 1 Հայաստանին սարքեց անկախ և Արաբները իրեն ուղարկեցին թագ։

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:

12. Ի՞նչ Բագրատունի արքաներ ես հիշում։ Ինչպե՞ս 

13. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:
Աշոտ 1

14. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը։

Posted in Բնագիտություն

Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:
Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ  հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը:

Հնադարյան ժամանակներում մարդը ստիպված էր կամաց-կամաց նվաճել ոչ միայն քանակի արվեստը, այլ նաև չափսերի: Երբ նախնադարյան մարդը փորձում էր գտնել իր համար քարանձավ, նա ստիպված էր չափել իր թաքստոցի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Դրա համար մարդը չափում էր մարմնի տարբեր մասերով։Օրինակ՝ Ռուսաստանում օգտագործում էին երկու տեսակի սաժեն` թափային և շեղ։Փոքր  երկարություններ  չափելու  համար  օգտագործվում  էր  բութ  մատի  հոդի  երկարությունը։Հռոմում 1 մղոնը հավասար է  1488մ, իսկ  Ֆլորենցիայում`1633մ: Արաբները որպես երկարության միավոր օգտագործում էին մազի երկարությունը` պոկված էշի դեմքից: Եգիպտական բուրգերի կառուցողները երկարության չափանմուշ էին համարում արմունկը (կանգուն): Հնդկաստանում երկարության միավոր էր  դհանուշ – աղեղի երկու ծայրերի միջև ընկած հեռավորությունն է (1 դհանուշը=183սմ): Հիմա բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճենները, որոնց հետ համեմատելով էլ պատրաստվում են այն բազմապիսի մետրերը, որորոնք օգտագործում ենք չափումներ կատարելիս:

Առաջադրանքներ

1․ Քանոնով չափի՜ր տետրի երկարությունը՝ արտահայտիր սանտիմետրերով և միլիմետրերով։

2․Չափիր քո քայլի երկարությունը։

Posted in Մայրենի

Թեստ 1.

  1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև բարձրանան,  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք են տալիս այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ ընկնում են տախտակամածի վրա:      

Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները դարձել են Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

Թռչել
Սավառնել
Ճախրել
Բախվել

3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:
Հաճախ-հազվադեպ
Սուր-բութ
Բարձր-դանդաղ
Անճոռնի-գեղեցիկ

4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

Սրածայր – հոդակապով բառ
Թխագույն – պարզ բառ
Հսկայական – ածանցավոր բառ
Ճառագայթաձև – հոդակապով բառ

5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

Լողակ – ինչ՞ – գոյական
Արծաթե – ինչպիսի՞ – ածական
Հարյուր – ինչքան՞ – թվական
Ճախրում են – ինչ՞ անել – բայ

6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Պոչով ջրին հարվածելու
Հսկայական լողակների
Սրածայր գլխի
Նավերին բախվելու

7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:

Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք են տալիս այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով:

Posted in Անգլերեն

26․04

էջ 240 վարժ. 7 լավ կարդալ և վերնագրել տեքստը։

Mother: Pete, it’s seven o’clock. It’s time to have breakfast and go to school. What are you doing?
Pete: I’m putting on my shirt. Where are my socks, I wonder? Oh, I don’t know where my shoes are! And where are my trousers? Mum, please come and help me!
Mother: Here are your socks, shoes and trousers. And what is there in your pockets, I wonder?
Pete: Oh, some little things.

Mother: Let us see what those little things are: a box, a tennis ball, three sweets, two cookies, an apple …! Oh, Pete!! You must not keep those things in your pockets! Dress quickly and have your breakfast. Look at the clock! It’s time for me to go to my office! When you go to school, put on your cap, your warm jacket and mittens. It’s cold today. Now, look here, Pete, next time when you don’t know where your things are I shall not help you!

էջ 241 վարժ. 9 պատասխանել հարցերին/բանավոր/

Անծանոթ բառեր

shirt-վերնաշապիկ
socks- գուլպա
pocket-գրպան
trousers-տաբատ
wonder-զարմանալ, մտածել
quickly-արագ
mittens- ձեռնոցներ

My clothes կամ Shopping ամբողջական նախագիծը այստեղ։

Նայեք նկարները, պատմեք ինչ հագուստ ունեք, որն՞ է ձեր սիրած հագուստը, ցույց տվեք և նկարագրեք ձեր հագուստները /տեսանյութ/

Լսեք այս  երգը: Դիտեք այս ֆիլմը և գուշակեք հագուստը։

https://www.slideshare.net/slideshow/embed_code/jEX66MSlIMHaZo

Clothes from Ani Mrteyan

  • Առաջադրանք

Ասա, աղջիկները ին՞չ հագուստ են հագնում, տղաները՝ ինչ՚:

Ինչ հագուտ են հագնում ամռանը, ձմռանը, աշնանը և գարնանը:

  • Նայիր նկարին և ասա ով ին՞չ հագուստ է հագել:
cute-kids-character-clipart-set-free-vector

Ածականը՝ Adjective

Ածականները լինում են

պարզ /big, small/

բարդ /beautiful, interesting/

Պարզ ածականների համեմատության և գերադրական աստիճանները կազմում ենք բառին ավելացնելով -er- և -est, օրինակ՝

big- երկար bigger -ավելի երկար the biggest-ամենաերկար

small-փոքր smaller-ավելի փոքր the smallest-ամենափոքր

hot -շոգ hotter-ավելի շոգ hottest-ամենաշոգ

long-երկար longer-ավելի երկար longest-ամենաերկար

Եթե բառը վերջանում է -y- տառով և -y- տառին նախորդում է ձայնավոր, ապա ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, իսկ եթե վերջանում է y- տառով, որին նախորդում է բաղաձայն, ապա y–ը դառնում է -i- նոր ավելանում է -er- և -est, օրինակ՝

easy-հեշտ, easier-ավելի հեշտ easiest- ամենահեշտ

happy -երջանիկ happier-ավելի երջանիկ, happiest- ամենաերջանիկ

Բառավերջի -e-ն սղվում է -er- և -est վերջավորություններից առաջ, օրինակ՝

brave -քաջ braver-ավելի քաջ, bravest-ամենաքաջ

Բարդ ածականները կազմվում են more most բառերի օգնությամբ, օրինակ՝

beautiful- գեղեցիկ more beautiful- ավելի գեղեցիկ, most beautiful-ամենագեղեցիկ

Կան նաև բացառություններ

good- լավ better- ավելի լավ the best- ամենալավ

bad – վատ worse- ավելի վատ the worst- ամենավատ

little – փոքր, less-ավելի փոքր, the least-ամենափոքր

much, many-more- most

Օրինակներ՝

She is more beautiful than her friend. նա ավելի գեղեցիկ է, քասն իր ընկերը։

It is the biggest chair. Սա ամենամեծ աթոռն է։

Her room is smaller than her brother’s room. Իր սենյակը ավելի փոքր է, քան իր եղբոր սենյակը։

Կատարեք առաջադրանքը /բլոգում/ ՝ վարժ 1վարժ 2

Posted in Անգլերեն

PIF

Pif is a funny little dog. There are a lot of books about Pif. English children like to read them. Now you can read about Pif, too.
Pif wants to go for a walk. He puts on his blue jeans, a grey sweater, brown boots, a red cap and goes for a walk.
Suddenly it begins to rain. Pif hasn’t got an umbrella. He is cold. He is very cold.

He sees a tree. He runs up to the tree and sits down under it. “How can I get home, I wonder?” Pif thinks. “I don’t want to sit here all alone’ under the tree. I’m cold and hungry. I want to get home. But how can I? I haven’t got an umbrella! Where can I get one? Oh, that’s a good idea!”
Pif takes the tree like an umbrella and goes home.
I don’t think that Pif did the right thing.
And what do you think?

Անծանոթ բառեր

About- մասին
Go for a walk {wok}- գնալ զբոսնելու
Put on- հագնել
A cap- կեպի, գլխարկ
Begin to rain- սկսել անձրև գալ/ անձրևել/
He is cold- Նա մրսում է
Wonder- զարմանալ, մտածել
Think- Մտածել
Like an unbrella- անձրևանոցի պես, նման,որպես անձրևանոց
Right- ճիշտ, աջ

Տեքստից ընտրիր 5 նախադասություն և դարձրիր հարցական, ժխտական։

Pif is a funny little dog.
Is Pif a funny little dog?
Pif isn’t a funny little dog.

Pif wants to go for a walk.
Dose Pif wants to go for a walk?
Pif doesn’t want to go for a walk.

Pif hasn’t got an umbrella. 
Has Pif got an umbrella?
Pif has got an umbrella.

Pif takes the tree like an umbrella and goes home.
Does Pif takes the tree like an umbrella and goes home?
Pif doesn’t takes the tree like an umbrella and goes home.

English children like to read them.
Dose English children like to read them?
English children doesn’t like to read them.

Վարժ. 8, էջ 226 /կարդա նախադասությունները և ասա որ՞ն է ճիշտ, որը՝ սխալ/ բանավոր/

  1. Choose and read aloud the sentences which are true to the story.

    Pif is a funny little monkey. F
    Pif is a funny little dog. T
    Pif wants to go for a walk. T
    Pif doesn’t want to go for a walk. F
    He is wearing black jeans and a blue jacket. F
    – He is wearing blue jeans, a grey sweater, brown boots and a red cap. T
    Pif hasn’t got an umbrella. T
    Pif has got an umbrella. F
    Pif sees a house. F
    Pif sees a tree. T
    Pif takes the tree like an umbrella and sits down. F
    Pif takes the tree like an umbrella and runs home. T
Posted in Մայրենի

Հովհաննես Այվազովսկու մասին փաստ

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29 – ին: Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։

Posted in Մաթեմատիկա

Պարապմունք՝ 85 Թեստ՝ 8

  1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
  • միավորների
  • տասնավորների
  • հարյուրավորների
  • հազարավորների
  • ոչ մի կարգում:

2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

  • 999
  • 199
  • 789
  • 987
  • 989

 3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը

  • կմեծանա 2-ով
  • կփոքրանա 2-ով
  • կմեծանա 12-ով
  • կփոքրանա 12-ով
  • կմնա նույնը

4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

  • 7
  • 18
  • 21
  • 28
  • 37

5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:

  • 8
  • 0
  • 5
  • 4
  • 6

6․ 48-թվի   5/8  մասը կլինի

  • 6
  • 24
  • 30
  • 20
  • 40

7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի

  • 12
  • 50
  • 24
  • 60
  • 36

8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

  • 2500
  • 2005
  • 2055
  • 2050
  • 2000

9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

  • 10
  • 22
  • 11
  • 5
  • 12

10․ Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует
  • 5/9 մասը
  • 4/9 մասը
  • 4/5 մասը
  • 4/10 մասը
  • 4/12 մասը

11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
999 – 99 = 900

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
17

13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
1. 24 x 7 = 168
2. 98 : 2 = 49
3. 168 – 49 = 119
Պատ՝․ 119

14․ AB հատվածի երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:

Подпись отсутствует

270մմ – 84մմ = 186մմ

15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:
37

16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
Լուծում
1․ 24 : 2 = 12
2. ( 24 + 12 ) x 2 = 72
Պատ՝․ 72 Պարագիծը

17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
Լուծում
1․ 320 – 32 = 288
2․ 288 : 2 = 144
3. 144 + 32 = 176
Պատ՝․ Սև 176, Սպիտակ 144

Posted in Մայրենի

Պյոտր Իլյիչ Չայկովսկի

1. Պյոտր Իլյիչ Չայկովսկին երաժշտություն է սովորել չորս տարեկանից:

2. Կոմպոզիտորի ծնողները երազում էին, որ նա դառնա իրավաբան, ուստի Չայկովսկին ստիպված էր ստանալ իրավագիտության աստիճան:

3. Չայկովսկու ժամանակակիցները բնութագրում էին նրան որպես պատասխանատու անձ:

4. Չայկովսկին երաժշտություն սկսեց ուսումնասիրել միայն 21 տարեկանում:

5. Պետր Իլյիչը երաժշտական ​​արվեստ է սովորել սիրողական դասընթացների ժամանակ, որոնք բացվել են Սանկտ Պետերբուրգում:

6. Չայկովսկին սիրում էր ոչ միայն երաժշտություն, այլև պոեզիա: Յոթ տարեկանից նա բանաստեղծություններ էր գրում:

7. Չայկովսկու ուսուցիչները նրա մեջ բնավ երաժշտության տաղանդ չէին տեսնում:

8. Կոմպոզիտորը 14 տարեկան հասակում կորցրեց իր մորը, որին շատ էր սիրում:

9. Չայկովսկու մայրը մահացավ խոլերայից:

10. Պյոտր Իլյիչը հակված էր վատ սովորությունների: Նա շատ էր ծխում և ալկոհոլ էր օգտագործում:

11. Երիտասարդության տարիներին Չայկովսկին սիրում էր իտալական երաժշտություն, և նաև Մոցարտի երկրպագու էր:

12. Չայկովսկին աշխատել է արդարադատության նախարարությունում:

13. Պետր Իլյիչը իրավաբանական կրթություն է ստացել Կայսերական իրավունքի դպրոցում:

14. Չայկովսկին շատ էր սիրում արտերկիր մեկնել, մասնավորապես նրան դուր էին գալիս ճանապարհորդությունները դեպի Եվրոպա:

15. Ավարտելով կոնսերվատորիան `Չայկովսկին ստացավ ամենացածր գնահատականը դիրիժորության համար:

16. Չայկովսկին վախենում էր գալ իր ավարտական ​​համերգին, և այդ կապակցությամբ նա միայն հինգ տարի անց ստացավ դիպլոմը:

17. Չայկովսկին իր կյանքում առաջին անգամ հայտնվեց արտասահմանում ՝ որպես պաշտոնյա:

18. Չայկովսկու հայրը ծառայում էր աղի և լեռնահանքային գործերի վարչությունում, նաև պողպատե գործարանի ղեկավար էր:

19. Նախարարությունից հեռանալով ՝ Չայկովսկին ֆինանսական ծանր դրության մեջ էր, ուստի ստիպված էր աշխատել թերթերում:

20. Չայկովսկին շատ բարի մարդ էր:

21 Կարծիք կա, որ Պյոտր Իլյիչ Չայկովսկին համասեռամոլ էր:

22. Չայկովսկու կյանքի ընթացքում անհաջող ձախողվեց Կարապի լճի հայտնի բալետը, և միայն կոմպոզիտորի մահից հետո բալետը հանրաճանաչություն ձեռք բերեց:

23. Չայկովսկու գրադարանը պարունակում էր 1239 գիրք, քանի որ նա շատ էր սիրում կարդալ:

24. «Russkie vedomosti» – ն և «Sovremennaya Chronicle» – ը այն թերթերն են, որոնցում պատահաբար աշխատել է Պյոտր Իլյիչը:

25. 37-ին Չայկովսկին ամուսնացավ, բայց նրա ամուսնությունը տևեց ընդամենը երկու շաբաթ:

26. Իր կարիերայի ընթացքում կոմպոզիտորը գրել է 10 օպերա, որոնցից երկուսը ոչնչացրել է:

27. Ընդհանուր առմամբ, Չայկովսկին ստեղծեց շուրջ 80 երաժշտական ​​ստեղծագործություն:

28. Պյոտր Իլյիչը սիրում էր ժամանակ անցկացնել գնացքների վրա:

29. 1891 թվականին Չայկովսկին հրավիրվեց Նյու Յորք ՝ բացելու Carnegie Hall- ը ՝ աշխարհի ամենահայտնի համերգասրահը:

30. Կլին քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրդեհի ժամանակ կոմպոզիտորը մասնակցել է դրա տեղայնացմանը:

31. Չայկովսկու մայրն ու հայրը երաժշտական ​​կրթություն չունեին, չնայած նրանք տավիղ էին նվագում և սրինգ:

32. Չայկովսկին ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ստիպված էր երաժշտություն կազմել «Կարապի լիճ» բալետի համար:

33. Չայկովսկին Ալեքսանդր III կայսրից երեք հազար ռուբլի պարտք խնդրեց: Գումարը նա ստացել է, բայց որպես նպաստ:

34. Իր կյանքում մեծ կոմպոզիտորը սիրում էր միայն մեկ կնոջ `ֆրանսիացի երգչուհի Դեզիր Արտոն:

35 Վաղ տարիքում Չայկովսկին շատ լուռ ու արցունքաբեր երեխա էր:

36. Հայտնի դեպք է այն, որ Լեո Տոլստոյը լաց եղավ Չայկովսկու երաժշտությունը լսելիս:

37. Չայկովսկին աշխատել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում:

38. Չայկովսկին իր եղբորորդու համար դաշնամուրային ալբոմ է գրել երեխաների համար:

39. Գրող Անտոն Պավլովիչ Չեխովը Չայկովսկուն նվիրեց «Մռայլ մարդիկ» պատմվածքների ժողովածուն:

40. Պյոտր Իլյիչ Չայկովսկին մահացավ խոլերայից, որը նա ձեռք բերեց հում ջրի գավաթից:

Իմ սիրելի ստեղծագործությունը “Կարապի լիճը” բալետն է։ Ես անգամ ունեմ նրա գիրքը։