Posted in Մայրենի

Աշխատանք 4․

Երգող թրչունը 🐦

Կար մի թռչուն։ Նա անդադար երգում էր։ Թռչունն ուներ մի բազմերանգ փետուր։ Թռչելիս փետուրը երգում էր։ Մի անգամ թռչունը կորցրեց երգող փետուրը։ Նրա սիրտը կոտրվեց: Մի տղա գտավ փետուրը և վերադարձրեց թռչունին։ Թռչունն աշխարհով մեկ եղավ։ Շուտով նորից թևածեց բազմագույն փետուրի մեղմահնչյուն երգը։

Առաջադրանքներ

1. Տեքստից դուրս գրիր առարկա ( գոյական) և առարկայի հատկանիշ (ածական) ցույց տվող բառեր։

Գոյական – թռչուն, երգը, փետուր, սիրտը, տղա
Ածական – բազմերանգ, մեղմահնչյուն

2. Ըստ տեքստի՝ լրացրու’ բաց թողնված բառերը։
բազմերանգ (ինչպիսի՞) փետուր
մեղմահնչյուն (ինչպիսի՞) երգ

3) Բացատրի’ր հետևյալ արտահայտությունները ( դարձվածքները):
սիրտը կոտրվել – տխրել
աշխարհով մեկ լինել – շատ ուրախանալ

4)Գրի’ր տրված բառերի հոմանիշները։
անդադար – անվերջ
բազմերանգ – գույնզգույն
թևածել – թռչել

5) Լրացրու’ բաց թողնված բառերը։
թռչուն
անդադար
երգել
վերադարձնել
թևածել
երգ
աշխարհ

6)Վերնագրի’ր տեքստը։
Երգող թռչունը 🐦